PR մենեջեր
PR-managerPR մենեջեր
- Պաշտոնը PR-manager
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 3 ամիս, 3 օր առաջ
PR մենեջեր
Ընկերության ծառայության և ապրանքատեսականու ճանաչելիության բարձրացմանն ուղղված գովազդային ակցիաների, հատուկ պրոյեկտների, միջոցառումների պլանավորում, մշակում և կազմակերպում;
Գովազդային քաղաքականության պլանի մշակում.
Աշխատանք լրատվամիջոցների հետ (մեդիա պլանի կազմումից մինչև հրապարակումների իրականացում և դրանց լուսաբանում);
Աշխատանք հեռուստաալիքների և ռադիոալիքների հետ;
Վարկանիշային ալիքների ընտրություն ըստ թիրախային լսարանի;
Հրապարակումների բովանդակության հետ աշխատանք
Ընկերության հեղինակության կառավարում.
Ակտիվ գործունեություն թիրախային խմեբում ակտիվ հաճախորդների միջև տեղեկության տարածման, ներմուծվող ապրանքների, բրենդերի, ակնկալվող միջոցառումների և այլի մասին;
Միջոցառումների կազմակերպում ՝ շնորհանդեսներ, ընդունելություններ, նորաբաց խանութների բացումներ, ցուցահանդեսներ;
Տեղեկատվական միջոցառումների կազմակերպում՝ սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ;
Ժամանցային միջոցառումներ՝ տոներ, փառատոներ, թիմային հավաքույթներ;
Գործնական - պաշտոնական ընդունելություններ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, մրցանակաբաշխություններ և շնորհանդեսներ: Հանդիսավոր VIP ընդունելություններ, բանկետներ;
Ռազմավարության պլանավորում -PR մասնագետը որոշում է, թե որ մեթոդներն են նպատակահարմար օգտագործել ընկերության իմիջը բարելավելու համար և ստացված տվյալների հիման վրա կառուցում է գործողությունների ծրագիր:
Կորպորատիվ գովազդային նյութերի պատրաստում-PR մասնագետը մշակում է գովազդային հրապարակումների՝ վահանակների, բրոշյուրների և բուկլետների, փոստերի, պաստառների գաղափարներն ու հայեցակարգը և վերահսկում է դրա իրականացումը այդ նյութերը հրապարակելիս:
Գովազդային միջոցառումների քաղաքականության մշակում արտաքին գովազի միջոցով` լուսային վահանակներ, տրանսպորտային միջոցներ և այլն;
Պահանջվող որակավորում.
Բարձրագույն կրթություն;
Աշխատանքային փորձ թվային մարքեթինգի, գովազդի մշակման և մեդիա կառավարման ոլորտում;
Առցանց գովազդի ռազմավարությունների և գործիքների գերազանց իմացություն;
Ցուցահանդեսների, տարբեր մասնագիտացված սեմինարների, մամուլի ասուլիսների կազմակերպման փորձ;
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
Ստեղծագործական միտք, ոճի զգացում
Թիմում աշխատելու, բանակցություններ վարելու, ներկայացման և կապեր հաստատելու գերազանց հմտություններ;
Ժամանակի կառավարման հմտություններ, միաժամանակ տարբեր նախագծերի վրա աշխատելու կարողություն և արագ որոշումներ կայացնելու և գործելու ունակություն;
Ուշարություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում;
Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:
Մեր կազմակերպությունն առաջարկում է.
• Կայուն և հուսալի աշխատանք;
• Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
• Վճարովի փորձաշրջան;
• Մրցունակ աշխատավարձ;
• Վառելիք;
• Նվաճումների խրախուսական փաթեթներ;
• Գործուղումների հնարավորություն;
• Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
• Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
• Թափանցիկ գնահատման համակարգեր;
• Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
• Կարիերայի շարունակական զարգացում;
• Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
• Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով "PR մենեջեր "