Բժշկական ներկայացուցիչ
Բժշկական ներկայացուցիչԲժշկական ներկայացուցիչ
- Պաշտոնը Բժշկական ներկայացուցիչ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 60 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 5 ամիս, 16 օր առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի՝ օրթոպեդիկ բժշկական պարագաներ ներկայացնելու համար:
Պարտականություններ
-Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի հետ,
-Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
-Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
-Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
-Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
-Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
-Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
-Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:
Պահանջներ
-Բարձրագույն դեղագիտական կրթություն,
-Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
-Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
-Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
-Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
-Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
-Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
-Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
-Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-Վարորդական իրավունքի առկայություն
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով <<Բժշկական ներկայացուցիչ>>: