Եվրասիա ԲՀԿ
բարեգործական հիմնարկԵվրասիա ԲՀԿ
«Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը գրանցվել է և գործում է 1997թ-ից
Ստեղծման պատմությունը`
1991թ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Հաջորդ տարիները ծանր փորձություն դարձան նորանկախ հանրապետության համար: Մեր երկիրն ապրեց էներգետիկ ճգնաժամ, տնտեսական շրջափակում: Այս և մի շարք այլ գործոններ կործանարար ազդեցություն ունեցան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Սկսած 1995թ-ից` իրավիճակն սկսեց աստիճանաբար բարելավվել: Սակայն դեռ շատ բան էր անհրաժեշտ անել հանրապետության տնտեսության վերականգնման և հետագա զարգացման համար:
Մեր կազմակերպության հիմնադիրները, լինելով անկեղծ հայրենասերներ և ղեկավարկելով Հայաստանը ծաղկող և զարգացած երկիր տեսնելու զանկությամբ, միավորեցին իրենց ջանքերը և 1997թ հիմնեցին «Եվրասիա» Բարեգործական հասարակական կազմեկերպությունը:
Առաքելությունը`
Կազմակերպության նպատակն է պահպանել և պաշտպանել շրջակա միջավայրը, խթանել Հայաստանում էկո տուրիզմի զարգացումը , կազմակերպել բազմաբնույթ օգնություններ երեխաներին, անօգնական ծերերին, սոցիալապես անապահով ընտանիքներին, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:
Կազմակերպության կառուցվածքը`
Կազմակերպությունը ունի 8 աշխատողներ, 38 կամավորներ Հայաստանի տարբեր մարզերից (Կոտայք, Արագածոտն, Շիրակ, Արմավիր, Լոռի): «Եվրասիա» ԲՀԿ-ում նախագծերի համար աշխատում են որակյալ մասնագետներ `տնտեսագետներ, կենսաբաններ, ճարտարագետներ, վերականգնվող էներգետիկայի ոլորտի մասնագետներ և այլն:
ՀԿ ղեկավար մարմինն է Խորհուրդը, որն ընտրվում է Ընդհանուր Ժողովի ժամանակ: Ընդհանուր Ժողովը գումարվում է տարին մեկ անգամ:
«Եվրասիա» ԲՀԿ-ն
ակտիվ կերպով համագործակցում է պետական ու կրթական կառույցների ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ․ ՀՀ Կառավարություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Տարածքային զարգացման նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Արագածի, Վանաձորի, Շիրակի համայնքապետարաններ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Կազմակերպության գործընկերների թվում են՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, ՀՀ- ում Ճապոնիայի դեսպանությունը, USDA, USAID, UNDP, SPANA, Montana Spay/Neuter Task Force, WSPA, ESPACES, “Ecological Academy” NGO, UNAVISION, GEN և այլք։
Աշխատանքի ենք հրավիրում մինչև 30 տարեկան Գործավարուհու գրասենյակում աշխատելու համար: Պարտականություններ Հեռախոսազանգերի պատասխանում, գրասենյակային աշխատանքների կազմակերպում Պայամններ Հա...
Պահանջվում են շինարարական ոլորտի տեխհսկողներ և շինարարական նախահաշիվներ կազմողներ: Աշխատավարձը՝ բարձր գործարքային: CV-ին ուղարկել [email protected] էլ փոստին,այլ հարցերի դեպքում զանգահար...
Պահանջվում են իրավաբաններ : Աշխատավարձը՝ բարձր գործարքային: CV-ին ուղարկել [email protected] էլ փոստին,այլ հարցերի դեպքում զանգահարել՝ 094879908 հեռախոսահամարով: Անհրաժեշտ որակավորումնե...
Գրասենյակին անհրաժեշտ են հյուրընկալներ: Գրասենյակը գտնվում է կասկադի հարևանությամբ: Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ, ժամերը՝ 18:00-00:00 Աշխատավարձը՝ կախված հմտություններից: Հետաքրք...
Պահանջվում են ֆինանսիստներ : Աշխատավարձը՝ բարձր գործարքային: CV-ին ուղարկել [email protected] էլ փոստին,այլ հարցերի դեպքում զանգահարել՝ 094879908 հեռախոսահամարով: Անհրաժեշտ որակավորումն...
Պահանջվում են աուդիտի մասնագետներ: Աշխատավարձը՝ բարձր գործարքային: Անհրաժեշտ որակավորումներ 1.բարձրագույն կրթություն 2 .ռուսերենի պարտադիր իմացություն CV-ին ուղարկել [email protected]...