Գլխավոր հաշվապահ
Chief AccountantԳլխավոր հաշվապահ
- Position Chief Accountant
- Salary։ by contract
- Work schedule Full time
- Gender Male,Female
- Age 25 - 40 տար․
- Region Yerevan, Kanaker Zeytun
- Published 2 տարի, 6 ամիս առաջ
Հայ-Իտալական Լիտոկոլ ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու է լինելու ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված ամբողջական ինֆորմացիայի ստացման, մշակման, վերլուծության և պահպանման, ինչպես նաև՝ հաշվապահական ենթաբաժինների աշխատանքների ղեկավարման համար։
Աշխատանքային պարտականություններ՝
․Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը:
․Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համապատասխան ՀՀ օրենսդրությանը։
․Ապահովել ընկերությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը։
․Վերահսկել հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթները
․Ղեկավարել հաշվապահական ենթաբաժինների աշխատանքը
Անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ՝
․ Բարձրագույն մասնագիտական կրթություն
․ Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում
․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
․ MS Office իմացություն
․ ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացությունը
․ Հաղորդակցման և բանակցային հմտություն
Դիմելու ընթացակարգ՝
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչ Մարտի 31-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում են (Գլխավոր հաշվապահ)։