ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ք.ԷՋՄԻԱԾՆՈՒՄ | WorkNet.am

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ք.ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Pharmacist

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ք.ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

  • Position Pharmacist
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Male,Female
  • Age 18 - 45 տար․
  • Region Yerevan, Shengavit
  • Published 21 օր առաջ
Job description

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը մրցակցային աշխատավարձով աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ իր դեղատնային ցանցի՝ քաղաք Էջմիածնի մասնաճյուղերում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականությունները`
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում`
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական դեղագործական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

«Ալֆա-Ֆարմ»-ն իր աշխատակիցներին առաջարկում է․
- Բարձր մրցակցային աշխատավարձ` միջինում 120.000 դրամ, որը ներառում է ֆիքսված աշխատավարձ և գործարքային՝ հիմնված աշխատանքի կատարողական արդյունքների վրա,
- Կայուն մասնագիտական աշխատանք,
- Կարիերայի անընդհատ զարգացման և մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) հնարավորություններ:

Աշխատանքին դիմելու համար կարող եք զանգահարել 044465092 կամ 060 700 500 համարով, ներքին՝ 116, 118 կամ ուղարկել Ձեր ինքնակեսագրականը [email protected] էլ. հասցեին` նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ ք․ Էջմիածնում»։