Պահանջվում են անշարժ գույքի գործակալներ | WorkNet.am

Պահանջվում են անշարժ գույքի գործակալներ

Realtor

Պահանջվում են անշարժ գույքի գործակալներ

  • Position Realtor
  • Salary։ by contract
  • Work schedule Free schedule
  • Gender Male,Female
  • Age 20 - 30 տար․
  • Region Yerevan, Center
  • Published 4 օր առաջ
Job description

Գործակալը կամ բրոքերը զբաղվում է այն բոլոր հարցերով, որոնք կապված են անշարժ գույքի ոլորտի հետ: Նա իր առջև դնում է նպատակ վաճառել կամ վարձակալության հանձնել գույքը և իրականացնում բոլոր անհրաժեշտ գործառույթները, ինչպիսիք են՝ անշարժ գույքի նկարահանումը, տեղադրումը, գնահատումը և հաճախորդի հետ կապի ստեղծումը: Այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են գործակալի գործունեությունը իրականացնելուն, պայմանավորված են նպատակահարմար պայմաններով, որոնք ստեղծում է ընկերությունը:Պարտականություններ

Շուկային հետևողական ծանոթացում: Պարբերաբար ուսումնասիրել անշարժ գույքի շուկան՝ հետևելով գնային փոփոխություններին և նոր առաջարկներին։

Սրտացավ և ներգրավված աշխատանք պոտենցիալ հաճախորդի հետ: Գործակալը պետք է սերտ հարաբերություններ հաստատի հաճախորդների հետ՝ հասկանալով նրանց կարիքները և ակնկալիքները։

Կազմակերպել անշարժ գույքի ցուցադրություններ: Կազմակերպել հաճախորդների համար բնակարանի կամ տարածքի ցուցադրություններ՝ ներկայացնելով այն հնարավոր առավելություններով։

Բանակցություններ վարել հաճախորդների հետ: Սովորաբար բանակցել գնի, պայմանների և այլ գործարքային հարցերի շուրջ հաճախորդների հետ։

Ծանոթացնել մեր ծառայությանը: Առաջարկել և ներկայացնել ընկերության առաջարկած բոլոր ծառայությունները՝ թե՛ վաճառքի, թե՛ վարձակալության և թե՛ այլ նպատակներով։

Բնակարանի նկարահանում: Կազմակերպել գույքի պրոֆեսիոնալ նկարահանումներ՝ ապահովելով որակյալ լուսանկարներ։

Տվյալների գրանցում: Գրանցել բոլոր տվյալները (գույքի նկարագրություն, գնային առաջարկներ, հաճախորդի կարծիքներ) համապատասխան համակարգում։

Հաճախորդի հետ կապ: Շարունակական կապ հաստատել հաճախորդի հետ՝ նրան տեղեկացնելով նոր զարգացումների և առաջարկների մասին։

Բազայի ստուգում: Կատեգորիկ ստուգել տեղեկատվության ճշգրտությունը՝ բազայում պահպանվող գույքի տվյալների ճիշտ լինելու համար։

Մանրամասների համար կարող եք զանգահարել գրասենյակ`095 711 777 կամ ուղարկել ռեզյումե
[email protected] էլ․ հասցեին` (նշելով գործակալ)