Պանդոկ Երևան | WorkNet.am

Պանդոկ Երևան

Ռեստորան

Պանդոկ Երևան

Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞որ, ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը:

Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն: «Պանդոկ Երևան»-ում օգտագործում ենք մեր գործընկեր ֆերմերների ու արտադրողների տրամադրած թարմ ու բարձրակարգ մթերքը: Չափազանց հետևողական ենք սպասարկող անձնակազմի պատրաստվածության ու մասնագիտական որակավորման հարցում:

Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ`«Պանդոկ Երևանը» մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում`«Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»: