Օգնություն
Worknet.am-ը աշխատանքային ցանց է, որի նպատակն է միավորել բոլոր գործատուներին և աշխատանք փնտրողներին մեկ վայրում, ապահովել հարմարավետ միջավայր միմյանց որոնումը և համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Առավել մանրամասն տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն կարող եք ստանալ զանգահարելով՝
Հեռ․՝ +374 (41) 322-320
Հեռ․՝ +374 (93) 322-401
Էլ․ փոստ՝ [email protected]
Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 4
«ՍԻ ՍԻ ԷՋՆՍԻ» ՍՊԸ
Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:
Գաղտնիության սկզբունքներ
Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար worknet.am-ը հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին. worknet.am-ը հավաքագրում է Անհատ և Գործատու (այսուհետ՝ Օգտատեր) հանդիսացող հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն արտացոլվում է worknet.am հարթակում և անհրաժեշտ է աշխատանք/աշխատակից փնտրելու համար: worknet.am-ը օգտագործում է Օգտատիրոջ մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով, worknet.am-ը չի կարող տրամադրել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, worknet.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ իր Օգտատերերին էլ-փոստի և այլ հաղորդակցման միջոցներով Օգտատիրոջ վերաբերյալ տվյալների թարմացման հարցում ուղարկել worknet.am-ն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից:
Կայքի հանրամատչելի հատվածները
Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
Անձնական տեղեկություններ
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: