Hakhverdyan Shinmontazh LLC | WorkNet.am

Hakhverdyan Shinmontazh LLC

Դռների և պատուհանների արտադրությանն անհրաժեշտ նյութերի, արդյունաբերական նշանակության նյութերի, շին.ապրանքների , գովազդային նշանակության նյութերի և այլնի վաճառք

Hakhverdyan Shinmontazh LLC

«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:

Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:

Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:

«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :

Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:

Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ:

Աշխատանք

Հախվերդյան-Շինմոնտաժ ընկերությունն իր թիմը համալրում է նոր մասնագետներով: Դռների և պատուհանների արտադրամասի համար փնտրում ենք հմուտ ճարտարապետ-չափագրողների. Պահանջվող հատկանիշներն են՝ - Ին...

Ճարտարագետ-չափագրող պայմանագրային Ամբողջ դրույք Արական 20 - 55 տար․

Դռների և պատուհանների արտադրամասի համար փնտրում ենք հավաքողներ, տեղադրողներ , հմուտ գործիքագործ-ֆրեզողներ: Պահանջվող հատկանիշներն են՝ - Տեխնիկական կամ ինժեներական կրթությունը ցանկալի է ...

Արտադրանասի աշխատակիցներ պայմանագրային Ամբողջ դրույք Արական 20 - 55 տար․

Պահանջվող հատկանիշներն են՝ - Բարձրագույն կրթություն Կառավարման կամ Մարքեթինգի ոլորտում - Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է - Շուկայի ուսումնասիրության մեթոդների տիրապետում, ճկուն...

Շուկայագետ /մարքեթոլոգ/ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 50 տար․