Պանդոկ Երևան | WorkNet.am

Պանդոկ Երևան

Ռեստորան

Պանդոկ Երևան

Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞որ, ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը:

Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն: «Պանդոկ Երևան»-ում օգտագործում ենք մեր գործընկեր ֆերմերների ու արտադրողների տրամադրած թարմ ու բարձրակարգ մթերքը: Չափազանց հետևողական ենք սպասարկող անձնակազմի պատրաստվածության ու մասնագիտական որակավորման հարցում:

Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ`«Պանդոկ Երևանը» մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում`«Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»:

Աշխատանք

Պարտականություններ • Դիմավորել հյուրերին, • Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը, • Ընդունել հեռախոսով կատարվող սեղանի ամրագրումները, • Պատասխանատու լի...

Հյուրընկալ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 18 - 30 տար․

Պարտականություններ․ • Իրականացնում է օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնում է ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պահպանում է ջերմային մշակման...

Ռեստորանի աշխատակից պայմանագրային Ամբողջ դրույք Արական 23 - 35 տար․

Պաշտոնի պարտականությունները • Հավաքել սեղանը հաճախորդներից հետո՝ տեղափոխելով օգտագործված սպասքը խոհանոց, • Կատարել սեղանի սպասքադրում ռեստորանի ստանդարտներին համապատասխան, • Ապահովել պահա...

Մատուցողի օգնական պայմանագրային Ամբողջ դրույք Արական 20 - 30 տար․

Աշխատանքի ենք հրավիրում խոհարարների Պարտականություններ՝ • Իրականացնել ճաշացանկում տեղ գտած նախուտեստների և աղցանների պատրաստումը • Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսի և պատրաստման...

Խոհարար պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 17 - 50 տար․

Պաշտոնի պարտականությունները • Տեղափոխել խոհարարների կողմից պատրաստված ուտեստները սրահ: Պահանջներ • Տարիք՝ 18-30 • Սեռ՝ արական • Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Դիմելու կարգը Դիմել կար...

ուտեստներ տեղափոխող երիտասարդ պայմանագրային Ամբողջ դրույք Արական 18 - 30 տար․

Պայմաններին ծանոթանալու և դիմելու համար կարող եք զանգահարել 041-198-033 կամ 011-508-800 հեռախոսահամարներով։ Երեկոյան ուշ ժամերին տուն ճանապարհում է կազմակերպությունը։ Ընդմիջումն ապահովում ...

Սպասք լվացող պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 60 տար․