«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է տնտեսական բաժնի ղեկավարի
Տնտեսական բաժնի ղեկավար«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է տնտեսական բաժնի ղեկավարի
- Պաշտոնը Տնտեսական բաժնի ղեկավար
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 65 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է տնտեսական բաժնի ղեկավարի, ով կազմակերպելու և համակարգելու է Ընկերության շինարարական - տնտեսական բաժնի ողջ աշխատանքների պատշաճ իրականացումը։
Աշխատանքային պարտականությունները
• Ապահովել կազմակերպությանը ադմինիստրատիվ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերով և ապրանքներով,
• Կազմակերպել գործող և նոր բացվող դեղատների շինարարական, կոմունալ և սանիտարական աշխատանքները, վերահսկել դրանց անխափան կատարումը,
• Հետևել վարչական շենքի ընդհանուր կոմունալ և սանիտարատեխնիկական վիճակին,
• Վերահսկել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի անխափան շահագործումը,
• Պարբերաբար ստուգել և վերահսկողության տակ պահել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց նորոգման, փոխարինման աշխատանքները,
• Կազմակերպել աշխատակազմի աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը (անհրաժեշտ գույքի առկայություն, էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն և այլն),
• Մասնակցել բաժնի բյուջեի կազմման գործընթացին՝ պլանավորել ծախսերը, վերլուծել շեղումները և ներկայացնել շեղումների նվազեցման առաջարկներ,
• Ներկայացնել բաժնի աշխատանքների օպտիմալացման, խնդիրների լուծումների առաջարկներ:
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական, ճարտարապետական, շինարարական),
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
• Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
• Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Տնտեսական բաժնի ղեկավար»։