Մատուցող
ՄատուցողՄատուցող
- Պաշտոնը Մատուցող
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 տարի, 9 ամիս առաջ
TotoGaming Ընկերությունը փնտրում է ժպտերես, արագաշարժ, ներկայանալի և մաքրասեր արական և իգական սեռի մատուցողների։
Աշխատանքային պարտականություններ՝
– Սպասարկել հյուրին
– Ընդունել նախնական պատվերներ
– Տիրապետել մենյույին, ճաշացանկին և բնութագրերին, խմիչքների տեսականուն
– Տիրապետել ներկայացվող տեսականու պատրաստման առանձնահատկություններին, մատուցման կարգին
– Ընդունել պատվերներ հյուրերից
– Պարբերաբար թարմացնել անձեռոցիկները, սփռոցները և մոխրամանները
– Հավաքել օգտագործված սպասքը և տեղափոխել խոհանոց
– Սպասարկման դիմաց հյուրերին տրամադրել հաշիվ, ստանալ/ընդունել գումար, վերադարձնել մանրադրամը և հյուրերի գնալուց հետո իրականացնել սեղանի մաքրություն
– Իրականացնել սեղանի ձևավորում հաճախորդների գալուց առաջ և նրանց գնալուց հետո
– Օգտագործվող սպասքի տեսակների և տեխնիկայի տեսակների նշանակության և դասավորվածության կանոնների իմացություն
– Սրահի հյուրերի նկատմամբ լինել բարեհամբույր և հարգալից
–Իմանալ հյուրերի սպասարկման բոլոր կանոնները և սպասարկել բարձրակարգ ձևով
– Հյուրերին մշտապես պահել ուշադրության կենտրոնում
– Ունենալ կոկիկ տեսք
– Անցնել բուժզննում և ունենալ սանիտարական գրքույկ
– Իմանալ և պահպանել սրահի անվտանգության կանոնները
– Իր իրավասությունների շրջանակներում կատարել անմիջական ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարություններ
Պահանջվող որակավորումները՝
– Գրագետ խոսք
– Հաղորդակցման հմտություններ
– Ռուսերենի և անգլերենի իմացություն
– Արագ կողմնորոշվելու ունակություն
– Ճկունություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. փոստին` Թեմայի (Subject) դաշտում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք՝ Մատուցող կամ զանգահարեք 041222536 հեռախոսահամարին: