Առաքման բաժնի աշխատակից
Առաքման բաժնի աշխատակիցԱռաքման բաժնի աշխատակից
- Պաշտոնը Առաքման բաժնի աշխատակից
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 40 տար․
- Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
- Հրապարակվել է 1 տարի, 3 ամիս առաջ
Գոլդշին ընկերությունը փնտրում է առաքման բաժնի աշխատակից:
Պարտականություններ՝
Մասնակցել սռաքման գործընթացի կազմակերպման ընթացքին,
Կազմակերպել և հետևել պատվիրված ապրանքատեսականու առաքման գործընթացը,
Կապ հաստատել հաճախորդների հետ՝ տեղեկացնելով առաքվող պատվերների մասին,
Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ՝ առաքվող ապրանքը պատշաճ կերպով պատվիրատուին հասցնելու համար,
Առաքման գործընթացից կախված լուծել խնդիրները ըստ անհրաժեշտության:
Պահանջվող հմտություններ՝
Աշխատանքային փորձ,
Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն / մասնավորապես ռուսերեն՝ վարժ խոսել, հաղորդակցվել/,
Ճկուն մտածելակերպ և պատասխանատու մոտեցում աշխատանքին,
Գրագետ և կիրթ խոսք,
Արագ կողմնորոշվելու ունակություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Վերադասի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում:
Հավելյալ տեղեկատվություն.
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, ժամային գրաֆիկ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00:
Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է: Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:
Դիմելու ընթացակարգ.
Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը ուղարկել [email protected] Էլ.հասցեին, հարցերի դեպքում զանգահարել 098-54-98-30 հեռախոսահամարով: