Բարմեն/ Opera Suite Hotel
ԲարմենԲարմեն/ Opera Suite Hotel
- Պաշտոնը Բարմեն
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն
Օպերա Սուիթ հյուրանոցը փնտրում է սննդի և խմիչքի բաժնի իր նոր տաղանդավոր բարմենին:
Մենք հոգում ենք, որ մեր յուրաքանչյուր աշխատակից աշխատանքում դրսևորի բարձր պրոֆեսիոնալիզմ և զգա բավարարվածություն ու ներդաշնակություն թիմում, քանզի մենք հավատացած ենք, որ միյայն այդ դեպքում կարելի է մատուցել բարձրակարգ սպասարկում և ապահովել մեր հյուրերի գոհունակությունը, որը մեզ համար սկզբունքային է: Աշխատելով որպես բարմեն, որտեղ հաճախ են լինում մեր հյուրերը, Դուք կրելու եք պատասխանատվություն նրանց բարձր սպասարկման և գոհունակ ժպիտով նորից ու նորից մեզ մոտ վերադառնալու համար:
Պարտականություններ
• Ողջունել հյուրերին սրահում
• Պատրաստել տարբեր տեսակի սուրճեր, ըմպելիքներ
• Մատուցողի հետ համագործակցել և ապահովել բարձր կարգի սպասարկում։
Պահանջներ
• Մեկ տարվա աշխատանքային փորձ
• Արագ և կոկիկ աշխատելու հմտություն
• Ճկունություն
• Թիմում աշխատլու կարողություն։
Որո՞նք են Օպերա Սուիթում աշխատելու առավելությունները։
•Ջերմ և հոգատար թիմ
•Հմուտ ղեկավար
•Կարիերային աճի հնարավորություն
•Մշտապես անցկացվող թրեյնինգներ
•Համեղ ընդմիջման ապահովում։
Աշխատանքը հերթափոխային է։
Մեր թիմին միանալու համար կարող եք.
• Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել մեր էլեկտրոնային փոստին [email protected]` թեմայի դաշտում նշելով Ձեր պաշտոնը կամ լրացնել դիմում-հայտ տեղում: Մեր հասցեն. Բաղրամյան փող. 1,3, Գրողների տան հարևանությամբ
• զանգահարել 096 20 10 60 (Whats App/ Viber):