Ընկերությանը պահանջվում է վաճառքի մենեջեր։
Վաճառքի-մենեջերԸնկերությանը պահանջվում է վաճառքի մենեջեր։
- Պաշտոնը Վաճառքի-մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Արաբկիր
- Հրապարակվել է 2 տարի, 1 ամիս առաջ
«Ռուբինար» ընկերությունը սկսած 2013թ. –ից վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում աշխատող մասնագիտացված կազմակերպություն է։ Ընկերությունը զբաղվում է վերականգնվող էներգետիկայով և իրականացնում ենք էներգախնայող ապրանքների և դրանց համար անհրաժեշտ պարագանների ներկրում, մանրածախ և մեծածախ վաճառք, ինչպես նաև դրանց մոնտաժման և սպասարկման աշխատանքներ
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքների մասնագետի: Աշխատանքի բնույթը՝ Նոր հաճախորդների ներգրավում Վաճառքի պլանների կատարում Կապ տարբեր ընկերությունների հետ Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում Հաշվետվությունների կազմում և ներկայացում Թեկնածուն պետք է ունենա փորձ վաճառքի ոլորտում: Տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
- Ավելացնել հաճախորդների թիվը և վաճառքի արդյունքները
- Կատարել նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում
- Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը
- Պատրաստել վաճառքի առաջարկներ հաճախորդներին հստակ սահմանված պայմաններով
- Համագործակցել հաճախորդների հետ՝ նրանց կարիքները որոշելու և նրանց համապատասխան լուծումներ առաջարկելու համար
- Տրամադրել համապատասխան տեխնիկական տեղեկատվություն, բրոշյուրներ և հրապարակումներ առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ.
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների և այցելությունների վերաբերյալ.
- Ներկայացնել Ընկերությունը տեղական շուկայում մասնակցելով բիզնես և սոցիալական իրադարձություններին, ցուցահանդեսներին, ֆորումներին.
- Բարձրագույն կրթություն
- Տեխնիկական գիտելիքները և կրթությունը կդիտվեն որպես առավելություն
- վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ
- Վաճառքի և մարքեթինգի ուժեղ հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է.
- Լավ ղեկավարման, կառավարման և կազմակերպչական հմտություններ
- Բաց մտածողությամբ, շփվող, մերվող և ընկերասեր անհատականություն
*Սեփական մեքենայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
Խնդրում ենք Ձեր CV-ները ուղարկել [email protected] էլ. փոստին։