Կահույքի Արտադրամասի Պետ
Արտադրամասի ՊետԿահույքի Արտադրամասի Պետ
- Պաշտոնը Արտադրամասի Պետ
- Աշխատավարձը սկսած 300,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 25 - 58 տար․
- Տարածաշրջան Երևան, Էրեբունի
- Հրապարակվել է 3 տարի, 1 ամիս առաջ
Bergman&Woodz ժամանակակից կահույքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով շտապ փնտրում է Փորձառու Արտադրության Պետի:
Պարտականություններ
Պլանավորել և վերահսկել ամենօրյա արտադրության աշխատանքը
Ապահովել սարքավորումների անխափան աշխատանքը
Ապահովել և վերահսկել արտադրական առաջադրանքների և պլանների կատարման ընթացքը
Վերահսկել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը
Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խնդիրների առաջացման պատճառները՝ կազմակերպել դրանց վերացման գործընթացը
Ուսումնասիրել և վերլուծել կատարված և կատարվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշներն ու արդյունքները, համակարգել և ընդհանրացնել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ
Արտադրության աշխատակիցների կառավարում
Աշխատողների համար սահմանել աշխատանքային գրաֆիկներ
Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը
Պահանջներ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Աշխատանքային փորձը կահույքի արտադրության ոլորտում Պարտադիր է
Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
Կազմակերպչական մեծ ջիղ
Հաղորդակցության հմտություններ
Ճկունություն, վճռականություն, համառություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն
Սեռը ՝ Արական
Ավտոմեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձ ՝ սկսած 300 000 ՀՀ դրամից + (տոկոսներ)
Աշխ. օրեր ՝ Երկ. – Շբթ., Ժամեր 09:30 – 18:30
Ք. Երևան, Դավիթ Բեկ 54/4, Էրեբունի
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե [email protected] էլ.հասցեին։