Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ | WorkNet.am

Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ

Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ

Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ

  • Պաշտոնը Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետի, ով ուսումնասիրելու է իրացման շուկան, վերլուծելու և գնահատելու է առկա իրավիճակը և ներկայացնելու է առաջարկներ՝ վաճառքի խթանման նպատակով:

Պարտականություններ

-Այցելել դեղատներ և հանդիպել գործընկերների հետ շուկայի իրավիճակի մասին տեղեկությունների հավաքագրման նպատակով,
-Ուսումնասիրել իրացման շուկան, իրականացնել ապրանքների գների, զեղչերի և մրցակիցների ակցիաների մոնիտորինգ,
-Ամրապնդել հարաբերություններն առկա հաճախորդների հետ և գտնել նոր բիզնես հնարավորություններ,
-Մշակել և ներկայացնել գնային քաղաքականության օպտիմալացման և գործընկերների հետ համագործակցության պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ,
-Կատարել վերլուծություններ՝ պոտենցիալ հնարավորություններն ու միտումները բացահայտելու նպատակով,
-Պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ ոււսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա:

Պահանջներ

-Բարձրագույն կրթություն,
-Ցանկալի է ունենալ աշխատանքային փորձ դեղագործության կամ վաճառքի ոլորտում,
-MS office փաթեթի իմացություն,
-Վերլուծություններ իրականացնելու ունակություն,
-Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն,
-Գործուղումների պատրաստակամություն,
-Վարորդական իրավունքի առկայություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով « Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ»: