Սրահի Մենեջեր
ՄենեջերՍրահի Մենեջեր
- Պաշտոնը Մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 24 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 8 ամիս, 4 օր առաջ
DRAGON GARDEN ընտանեկան ռեստորանի ցանցը ընդլայնվում է։ Այդ կապակցությամբ աշխատանքի է հրավիրում սրահի մենեջերի։
Պարտականություններ՝
-կազմակերպել և վերահսկել ռեստորանի սրահի աշխատանքը,
-կազմակերպել և վերահսկել սրահի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը,
-հետևել սպասարկման որակին,
-կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը,
-արագ և գրագետ արձագանքել հաճախորդների դիտարկումներին և առաջարկություններին,
-ներկայացնել հաշվետվություններ խնդիրների և իրականացված աշխատանքի վերաբերյալ,
-հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ՝
-5 տարի և ավել աշխատանքային փորձ ռեստորանի մենեջերի հաստիքում,
-սպասարկման կանոնների, նորմերի և ընթացակարգերի գերազանց իմացություն,
-ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
-արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
-խնդիրներ լուծելու ունակություն։
Հավելյալ նշումներ՝
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։