Վաճառքի մասնագետ
Վաճառքի մասնագետՎաճառքի մասնագետ
- Պաշտոնը Վաճառքի մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 55 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է Այսօր
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի, ով իրականացնելու է ասֆալտի և բետոնի վաճառք: Կդիտարկվեն և' իգական, և' արական սեռի ներկայացուցիչները:
Աշխատանքային պարտականություններ
• Սահմանել և իրականացնել ռազմավարություն, որը կնպաստի հաճախորդների բազայի ընդլայնմանը և շուկայում կայուն դիրք ստեղծելուն
• Բանակցություններ վարել պոտենցիալ հաճախորդների հետ, ստեղծել երկարաժամկետ համագործակցության հիմքեր, պահպանել արդեն առկա հաճախորդների հետ կայուն աշխատանքային հարաբերություններ
• Ստեղծել հաճախորդների բազայի տվյալներ
• Հաճախորդներին ներկայացնել ընկերության պրոդուկտների արժեքները /ասֆալտ, բետոն/, համագործակցության պայմանները
• Կազմել և դուրս գրել հաշիվ ապրանքագրեր
• Գովազդների միջոցով խթանել վաճառքի ծավալները
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն
• MS Office փաթեթի ՀԾ-ի վարժ իմացություն
• Բանակցելու հմտություն
• Ճկուն միտք, արագ կողմնորոշվելու ունակություն
• Օտար լեզուների իմացությունը նախընտրելի է
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Վաճառքի մասնագետ», այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին: