Տեխնոլոգ, քիմիկ-տեխնոլոգ, ինժեներ-տեխնոլոգ սննդի արտադրությունում
Սննդի տեխնոլոգՏեխնոլոգ, քիմիկ-տեխնոլոգ, ինժեներ-տեխնոլոգ սննդի արտադրությունում
- Պաշտոնը Սննդի տեխնոլոգ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է 5 ամիս, 16 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝
Տոմատի մածուկ, մայոնեզ, կետչուպ, մանանեխ արտադրող կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, բարձրագույն մասնագիտական կրթությամբ սննդի տեխնոլոգի։
Աշխատանքային պարտականություններ՝
Հումքի տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն,
Առավել նպատակահարմար նյութերի ընտրություն, որակի ստուգում,
Փորձարկումներ, փորձարկման արդյունքների գրանցում, մշակում, հաշվարկներ և վերլուծություն,
Արտադրական տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալացում և վերահսկում,
Պատրաստի արտադրանքի բնութագրերի ստուգում և փաստաթղթավորում,
Ինքնակրթություն, գիտելիքների բարելավում, վերապատրաստումների մասնակցելու պատրաստակամություն։
Անհրաժեշտ հմտություններ՝
Մասնագիտական կրթություն՝ քիմիական, բնագիտական կամ տեխնոլոգիական,
Պատասխանատվության բարձր զգացում,
Համապատասխան աշխատանքային փորձ,
Նախաձեռնողականություն․
Աշխատանքային ժամերը 09։00 - 18։00։
Հանգստյան օրեր Շաբաթ Կիրակի:
Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. Հասցեին վերնագրում նշելով աշխատատեղի անվանումը:
Արտադրամասը գտնվում է Նոր Նորք համայնքում: