Ֆրանսախոս Մասնագետ (Gestionnaire Tiers Payant)
Ֆրանսախոս ՄասնագետՖրանսախոս Մասնագետ (Gestionnaire Tiers Payant)
- Պաշտոնը Ֆրանսախոս Մասնագետ
- Աշխատավարձը սկսած 120,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 65 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 25 օր առաջ
Ցանկանու՞մ ես աշունը սկսել նոր աշխատանքով։
Տիրապետո՞ւմ ես ֆրանսերենին։
Ուրեմն, մենք հենց Քեզ ենք փնտրում։
Նկարագրություն
Դամարիս ԱՄ Ընկերությունը իր թիմը ընդլայնելու նպատակով աշխատանքի է հրավիրում Ֆրանսերենին տիրապետող մասնագետների՝ ֆրանսիացի հաճախորդների հետ աշխատելու համար։
Աշխատանքային պարտականություններ
• Հաղորդակցվել ֆրանսերեն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր
• Կատարել մուտքագրումներ համապատասխան ծրագրերում
• Աշխատանքի նկարագրության մեջ ներառված այլ գործառույթներ
Պահանջվող հմտություններ
• Ֆրանսերենի գերազանց տիրապետում
• Հաճախորդների սպասարկման մշակույթ
• Համակարգչային գիտելիքների տարրական իմացություն
• Սովորելու ցանկություն
• Ուշադրություն մանրուքներին
• Արագ ընկալելու կարողություն
• Աշխատասեր, կազմակերպված, դրական, ակտիվ թիմակից
Լրացուցիչ տեղեկություն
Ի՞նչ ենք առաջարկում
• Ուսուցման ծրագիր
• Ստաբիլ, հանգիստ և հաճելի ֆրանկոֆոն աշխատանքային միջավայր
• 5 օրյա աշխատանքային գրաֆիկ (Արդեն նաև հեռահար տարբերակով) `
ժ․ 11։15-19։30 ՝ Ձմեռային ռեժիմի դեպքում
ժ․ 10։15-18։30 ՝ Ամառային ռեժիմի դեպքում
• Բոնուսային համակարգ
Բոլոր հետաքրքրվող անձանց խնդրում ենք [email protected] էլ․ հասցեին ուղարկել ֆրանսերեն լեզվով կազմած ինքնակենսագրականները, վերնագրի տողում նշելով ՝«Ֆրանսախոս մասնագետ»։ Կարող են դիմել ինչպես կես, այնպես լրիվ դրույք աշխատել ցանկացողները ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00- 18։00 հետևյալ հեռախոսահամարով ՝ 091 224 187։