VENGE Engineering-ը փնտրում է էքսպեդիտեր
VENGE Engineering-ը փնտրում է էքսպեդիտեր
- Պաշտոնը
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 20 - 60 տար․
- Տարածաշրջան Երևան, Արաբկիր
- Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
Պարտականություններ
• կազմակերպել բեռնման-բեռնաթափման աշխատանքները,
• ընդունել ապրանքները այլ պահեստներից՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխան,
• ստուգել փաթեթի ամբողջականությունը,
• վերահսկել բեռների փոխադրման համար սարքերի առկայությունը, տրանսպորտի սանիտարական վիճակը, բեռնման և բեռնաթափման աշխատանքների ճշտությունը, ապրանքների տեղակայումը և պահեստավորումը,
• մատակարարել ապրանքները նախատեսված վայր, ապահովել անհրաժեշտ պահպանման ռեժիմը և փոխադրման ընթացքում դրանց ամբողջականությունը,
• վարել մեքենան՝ ըստ հանձնարարված առաջադրանքի,
• անհրաժեշտության դեպքում մասնակցել ապրանքների և այլ փաստաթղթերի պակասի, վնասի ակտերի կազմմանը:
Ներկայացվող պահանջներ
• ապրանքներ ստանալու և մատակարարելու կարգի իմացություն,
• մատակարարվող ապրանքների տեղափոխման և պահպանման պայմանների իմացություն,
• բեռնափոխադրման ուղիների իմացություն,
• ապրանքների ստացման և մատակարարման փաստաթղթերի ձևերի և դրանց գրանցման կանոնների իմացություն,
• աշխատանքային ներքին կանոնակարգի պահպանում,
• մշտական գործընկերների կոնտակտային տվյալների տեղեկացվածություն,
• տրանսպորտային և պահեստային լոգիստիկայի բաշխման հիմունքների իմացություն:
Մասնագիտական կարողություններ
• մեքենայի շահագործման և ապրանքների փոխադրման դրույթների, հրահանգների, այլ ուղեցույցների և կանոնակարգերի իմացություն,
• տրանսպորտային միջոցի նշանակության, տեխնիկական և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, մեքենայի տեխնիկական և գործառնական բնութագրերի իմացություն,
• տրանսպորտային միջոցների գործունեության հիմնական ցուցանիշների, աշխատուժի արտադրողականության բարձրացման և փոխադրման ծախսերը նվազեցնելու ուղիների և միջոցների իմացություն,
• բեռնման-բեռնաթափման աշխատանքների ընթացքում պարապուրդային ստանդարտների իմացություն,
• տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով փոխադրման տեխնոլոգիաների իմացություն,
• մատակարարումների ընդհանուր ծավալը որոշելու կարողություն, տրանսպորտային միջոցների անհրաժեշտություն,
• իրականացվող բեռնափոխադրումների գներին տեղեկացվածություն,
• ապրանքների տեղափոխման և փաթեթավորման պայմանների ստանդարտների իմացություն,
• սակագների, հարկերի, տրանսպորտային միջոցների զեղչերի, արտոնությունների, մաքսային և ապահովագրական վճարների գործող համակարգերի իմացություն: