Բուժքրոջ աշխատանք | WorkNet.am

Բուժքրոջ աշխատանք

Բուժքույր

Բուժքրոջ աշխատանք

  • Պաշտոնը Բուժքույր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Գիշերային
  • Սեռը Իգական
  • Տարիքը 19 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 4 ամիս, 15 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Արաբկիր» Բժշկական Համալիր Երեխաների Դեռահասների Առողջության Ինստիտուտն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային եւ ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:
Անհրաժեշտ է ունենալ
միջին մասնագիտական կրթություն` «Բուժքույրական գործ» որակավորմամբ:

Պարտականություններ
կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով եւ ժամանակին,
ժամանակին կատարել լաբորատոր/գործիքային հետազոտությունները եւ հետեւել դրանց արդյունքների ստացմանը,
իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:

Առավելություններ
ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով եւ պարագաներով աշխատելու հնարավորություն,
բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ,
կանոնավոր մասնագիտական զարգացում:

Փորձաշրջան
փորձաշրջան անցնում են մեր թիմին միացող բոլոր աշխատակիցները,
փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ
եւ տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։

Հետաքրքրված անձանց կենսագրականներն ընդունվում են [email protected] էլ. հասցեին ուղարկված նամակներով, որոնց վերնագրում նշված է «Բուժքրոջ աշխատանք»: