Գեղեցկության սրահի մենեջեր | WorkNet.am

Գեղեցկության սրահի մենեջեր

Սրահի մենեջեր

Գեղեցկության սրահի մենեջեր

  • Պաշտոնը Սրահի մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 21 - 44 տար․
  • Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
  • Հրապարակվել է 2 ամիս, 30 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է հայկական արտադրության ՆԵ և noorb beauty ապրանքանիշների սեփականատերը, փնտրում է խորհրդատու-մենեջերների Զաքյան 4 հասցեում գտնվող ՆԵ գեղեցկության սրահ-խանութի համար։ Սրահի աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:00-19:00: Հաստիքն առաջարկում է 2 հանգստյան օր շաբաթական։ Ստորև ներկայացված են պարտականություններն ու այլ մանրամասները։ Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV ) [email protected] էլ. հասցեին:

Պարտականություններ

● Սրահի վերահսկում և ընկերության կանոնադրության պահպանում սրահի ներսում,
● Հաճախորդներին ճիշտ խորհրդատվությամբ ապահովում,
● Գեղեցկության սրահի հաճախորդների գրանցում և կապի պահպանում՝ ըստ տրամադրված ծրագրի,
● Վաճառքների աճի խթանում՝ ըստ ընկերության տրամադրած ռազմավարության,
● Թիմի մնացյալ անդամների հետ սերտ աշխատանք։

Պահանջներ

● Աշխատանքային փորձը վաճառքի կամ սպասարկման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
● Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերենին տիրապետումը կդիտվի որպես առավելություն,
● Բարձր պատասխանատվության զգացում,
● Սովորելու և ինքնազարգանալու ցանկություն,
● Թիմային աշխատելաոճ։

Ընկերությունն առաջարկում է մի շարք առավելություններ, այդ թվում տոկոսային եկամուտ՝ ֆիքսված աշխատավարձին զուգահեռ և այլն։ Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին։