Գլխավոր Հաշվապահ
Գլխավոր հաշվապահԳլխավոր Հաշվապահ
- Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի, 3 ամիս առաջ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը աշխատանքի է հրավիրում Գլխավոր Հաշվապահի
Պարտականություններ՝
• Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, իրականացնել հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում,
• Գույքագրման գործընթացների և տնտեսական գործառույթների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման տվյալների մշակման տեխնոլոգիաների և փաստաթղթերի հոսքի հետ կապված գործունեության ապահովում,
• Դրամական միջոցների հաշվառման ապահովում, հաշվապահական հաշվառման գրառումներում դրամական միջոցների հոսքերի ժամանակին արտացոլմանն ուղղված գործողություններ: Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային,
• Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
• Հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (գրեթե բոլոր հարկատեսակները, ներառյալ ոչ ռեզիդենտը), Հարկային օրենսդրության մշտական դիտարկում և հարկերի օպտիմալացման ծրագրերի մշակում,
• ՖՀՄՍ-ների համաձայն պատրաստել ֆինանսական հաշվետվություններ,
• Գրանցման ձևերի նմուշների պատրաստում, ներքին հաշվապահական հաշվետվության նմուշների տրամադրում,
• Նյութական ակտիվների և դրամական միջոցների կորուստների և ոչ պատշաճ ծախսման կանխարգելման, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական գործունեության հետ կապված օրենքների չկատարումը կանխելուն ուղղված գործողություններ։
Անհրաժեշտ որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում,
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
• ՖՀՄՍ-ների պարտադիր իմացություն,
• 1C-ի պարտադիր իմացություն,
• MS Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն։
Ռեզյումեները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։