Պահանջվում է Պետական գնումների (տենդերների) մասնագետ
Պահանջվում է Պետական գնումների (տենդերների) մասնագետ
- Պաշտոնը
- Աշխատավարձը սկսած 200,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 22 - 58 տար․
- Տարածաշրջան Երևան, Էրեբունի
- Հրապարակվել է 1 տարի, 10 ամիս առաջ
Կազմակերպությանն անհրաժեշտ է Տենդերների / պետական գնումների փորձառու մադնագետ։
Պարտականություններ
֊Արդյունավետ կերպով կազմակերպել տենդերներին մասնակցությունը, անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցման գործընթացները։
֊Գնահատել տենդերների պահանջները՝ նախապատրաստելու համար տենդերին մասնակցության հայտերը՝ հայտարարված կանոններին և օրենսդրության պահանջներին համապատասխան։
֊Նախապատրաստել տենդերների և պայմանագրերի կնքման համար։
Հավաքագրել և դիտազննել (մոնիտորինգ) ներկայացված հայտերի և ընթացիկ տենդերների մասին տվյալները և տեղեկատվությունը։
֊Կազմել տենդերների և պայմանագրերի վերաբերյալ հաշվետվություններ՝ ըստ անհրաժեշտության։
֊Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար։
Պահանջներ
֊Բարձրագույն կրթություն
֊Տենդերների և պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
֊Նախագծերի կառավարման և համակարգման հիմնավոր ունակություններ,
֊MS Office (Word, Excel) փաթեթի գերազանց տիրապետում
֊Հայերենի, ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)
Լրացուցիչ տեղեկություն `
Աշխատավարձ՝ 200,000 ՀՀ դրամ
Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ աշխատանքային օր՝ 09:00-17:00,
Երեքշաբթի ֊ Շաբաթ
Հետաքրքրված անձիք իրենց ռեզյումեները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։