Տնօրենի Օգնական
Տնօրենի օգնականՏնօրենի Օգնական
- Պաշտոնը Տնօրենի օգնական
- Աշխատավարձը սկսած 180,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Արաբկիր
- Հրապարակվել է 1 ամիս, 22 օր առաջ
Աշխատանքային պարտականություններ
• Պլանավորել և կազմակերպել տնօրենի օրակարգը, գործնական հանդիպումները,
• Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը,
• Կազմել պայմանագրեր և լիազորագրեր, ծանուցել, իրականացնել վերջիններիս կատարման վերահսկողությունը, կատարել տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարականներ,
• Վարել ընկերության նամակագրությունը,
• Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,
• Ապահովել տնօրենի ընդունարանի պատշաճ սպասարկումը,
• Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը ցանկալի է,
• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն,
• Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու հմտություններ,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
• Պատասխանատվության բարձր զգացում:
Լրացուցիչ տեղեկություն
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները հասցեով: Խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել «Տնօրենի օգնական