Քիմիկ-լաբորանտ կոտմետիկայի արտադրությունում | WorkNet.am

Քիմիկ-լաբորանտ կոտմետիկայի արտադրությունում

քիմիկ-լաբորանտ

Քիմիկ-լաբորանտ կոտմետիկայի արտադրությունում

  • Պաշտոնը քիմիկ-լաբորանտ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 55 տար․
  • Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
  • Հրապարակվել է 2 ամիս, 30 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է հայկական արտադրության ՆԵ և noorb beauty ապրանքանիշների սեփականատերը, փնտրում է քիմիկ-լաբորանտի։ Աշխատավայրը գտնվում է Աբովյան քաղաքում, Երևանի կենտրոնից 20 րոպե հեռավորության վրա։ Գործում է հասարակական տրանսպորտ, ինչպես նաև ընկերությունը պատրաստ է աջակցել այս հարցում հարկ եղած դեպքում։ Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընդմիջում՝ 13:00-14:00, որը տրամադրում է ընկերությունը։ Ստորև ներկայացված են պարտականություններն ու այլ մանրամասները։ Դիմելու համար պարտադիր է ուղարկել CV (ինքնակենսագրական) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Առանց ինքնակենսագրականի դիմորդները չեն դիտարկվելու։

Պարտականություններ

• Տարատեսակ բաղադրիչների (մոնոմերներ, օլիգորմերներ, խեժեր, և այլն) և նյութերի հետ աշխատանք՝ նոր արտադրանքներ ստանալու և եղած արտադրանքների որակը մշտապես կատարելագործելու նպատակով,
• Մատնահարրդարման տարբեր նյութերի որակի մշտական վերահսկում,
• Միջազգային շուկայի տենդենցների ուսումնասիրում և նոր արտադրանքների թողարկման պլանավորում,
• Նոր արտադրատեսակների թողարկումների հստակ տարեկան ժամանակացույց, որի հիման վրա արտադրական և մարքեթինգի թիմերը պլանավորում են իրենց աշխատանքները,
• Ընկերության գործընկեր միջազգային լաբորատորիաների հետ մշտական կապ՝ արտադրատեսականին և մեր նյութերի որակը մշտապես կատարելագործելու և ներկա բարձր մակարդակին պահելու համար,
• Աշխատանք ՆԵ գործընկեր մատնահարդարների հետ՝ սեմինարների վարման և տեսանյութերի նկարահանման միջոցով,
• Այլ ընթացիկ պարտականություններ, որոնք անմիջապես կապ ունեն հաստիքի հետ։

Պահանջներ

• Աշխատանքային փորձ կամ ունակություն աշխատելու վերևում նշված քիմիական բաղադրիչների, նյութերի հետ,
• Քիմիական նշված տարրերի հետ աշխատանքի սկզբունքներին տիրապետում,
• Շուկայական վերլուծության և կանխորոշման կարողություն,
• Մեծ սեր և հետաքրքրություն դեպի մատնահարդարման ոլորտ և նորարարական նյութերի ստեղծում,
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն։ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես շատ մեծ առավելություն,
• Ինքնակրթվելու և ինքնազարգանալու ցանկություն,
• Թիմային աշխատելաոճ,
• Վերջնաժանկետների խիստ պահպանում։