Պիցցա Հաթ
Սպասարկում և սերվիսՊիցցա Հաթ
1958 թվականին Ֆրենկ և Դեն Քարնեյներ որոշեցին Վիչիթայում (Քանզասի նահանգ) պիցցայի մեծ ռեստորան բացել: Երբ նրանց ընկերներից մեկը առաջարկեց այն ժամանակ հազվադեպ հանդիպող պիցցայի սրահ բացել, նրանք գտան, որ գաղափարը կարող է հաջողություն բերել և մորից 600 դոլար փոխ առան իրենց գործընկեր Ջոն Բենդերի հետ բիզնես սկսելու նպատակով: Վիչիթայի կենտրոնում` Սաութ Բլաֆ 503 հասցեում, մի փոքր շենք վարձակալելով և պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ օգտագործված սարքավորում ձեռք բերելով, Քարնեյները և Բենդերը բացեցին առաջին Պիցցա Հաթ ռեստորանը: Բացման օրը նրանք պիցցաներ բաժանեցին համայնքի հետաքրքրությունը շարժելու նպատակով: 25 տեղանոց փոքր ռեստորանի շենքը խրճիթի էր նման… այդպես էլ ծնվեց «Պիցցա Հաթը»:
Մեկ տարի անց` 1959 թվականին, Պիցցա Հաթը գրանցվեց Քանզասում և Դիք Հասըրը բացեց առաջին արտոնագրված ռեստորանը Թոփեկայում(Քանզաս): Տասնհինգ տարի անց առաջին ռեստորանը բացվեց ՄԹ-ում և այդ ժամանակից այն դարձել է մոլորակի Պիցցա արտադրող ամենամեծ ընկերությունը:
Պիցցա Հաթը վերահսկում է աշխարհի 90 երկրների ավելի քան 11,000 պիցցայի ռեստորաններ և առաքման կետեր:
Պիցցա Հաթ համաշխարհային բրենդի ներկայացուցիչը Հայաստանում Դերժավա Ընկերությունների Խումբն է և այս պահի դրությամբ Երևանում գործում է թվով 6 Պիցցա Հաթ ռեստորան։
Պիցցա Հաթ ռեստորանների ցանցը իր ընդլայնման կապակցությամբ փնտրում է խոհարարներ: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:...
Պարտականություններ Բարեհամբույր վերաբերմունք հաճախորդների նկատմամբ Մատուցման աշխատանքի կազմակերպված իրականացում Ապահովել բարձրակարգ հյուրընկալություն և ջերմ մթնոլորտ Աշխատել հաստատագրված...
Ռեստորանին անհրաժեշտ է սպասք լվացող: Տարիքը՝ մինջև 65տ. Աշխատանքային գրաֆիկը՝կես դրույք: Մանրամասն աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք:...
Pizza Hut ռեստորանների միջազգային ցանցը, փնտրում է մոտիվացված և եռանդուն 16-35 տարեկան գանձապահներ: Եթե դու․․ • պոզիտիվ ես • եռանդով ու էներգիայով լի • թիմում աշխատելու ունակությամբ, ապա...
Pizza Hut ռեստորանների միջազգային ցանցը, փնտրում է մոտիվացված և եռանդուն 16-35 տարեկան հյուրընկալներ: Եթե դու․․ • պոզիտիվ ես • եռանդով ու էներգիայով լի • թիմում աշխատելու ունակությամբ, ա...